Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Միայն մեծ ընտանիքում կարող են երևալ մեր լավագույն հատկությունները

Միայն մեծ ընտանիքում կարող են երևալ մեր լավագույն հատկությունները
07.07.2023 | 20:37

Մեծամտության հիմքում շատ հաճախ ընկած է լինում դատարկամտությունը և ուրիշ իր նմաններից լսած հիմարությունները մեր, չգիտեմ թե ինչ լինելու մասին, հեքիաթները։

Իսկ դաժան իրականությունը բոլորովին այլ է, մենք նույնիսկ հետ ենք մնացել նրանցից, որոնց մենք երկար ժամանակ վերևից նայելով համարել ենք տգետ։

Տգետն ու անճարակը հիմա մենք ենք, քանի որ մենք մեր անվտանգությունը ապահովել չենք կարող և, բացի դրանից, մեր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունն ու կուլտուրան, կրթությունն ու մնացած ամեն ինչը մրցունակ չեն։

Աշխարհի տերերի ու հզորների աչքում մենք, ուրիշ մեր նմանների նման, տեղով անլրջության մարմնացում ենք։

Սպորտսմենը որ սպորտսմեն է, եթե թեկուզ կարճ ժամանակով մարզումներ չունենա, ապա պրոֆեսիոնալ մակարդակով նա իր տեղը կզիջի ուրիշներին։

Երեսուն ավել տարի է մենք պարապ-սարապ մի կերպ քարշ ենք տալիս մեր գոյությունը, չունենք ոչ գիտություն, ոչ կրթություն, ոչ էլ որևէ տեսակի լուրջ բիզնես և հիվանդագին ձևերով շարունակում ենք գլուխ գովել։

Ամենամեծ դժբախտությոնն այն է, որ ամենասովորական տրամաբանական խոսքը հասկացողների թիվն է մեզնում կտրուկ պակասում։

Պետք է ուշքի գալ ու հասկանալ, որ ինչ որ ունեինք, դա մերը չէր՝ դրսից եկած էր, այն էլ՝ շնորհիվ կենտրոնի բազմամիլիարդ ներդրումների։

Դրա մեջ մերը այն էր, ինչ ունենք այսօր, գլորվել-ընկել ենք ճիշտ մեր տեղը, և մեզ կփրկի միայն մեծ ընտանիքի մեջ լինելը։

Միայն մեծ ընտանիքում կարող են երևալ մեր լավագույն հատկությունները, ինչպես խորհրդային տարիներին էր։

Պետք է հասկանալ, որ եղած վերնախավ կոչեցյալը ի վիճակի չէ կատարելու իր հիմնական ֆունկցիան՝ ժողովրդին առաջնորդել դեպի նորմալ մարդկային կյանք։

Մյուս կողմից էլ, դարձյալ հասարակության գերագույն շահերի համար, ընտանիքի կամ որևէ կոալիցիայի պայմաններում պետք է ձգտել առավելագույն ինքնուրույնության ու ինքնիշխանության։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ